Այդ դեպքում Ադրբեջանը պարտավոր կլինի փոխհատուցել Արցախյան պատերազմում Իսրայելի օգնությունը. իրանագետ
«Իսրայելը փորձում է դաշնակիցներից Իրանին հարվածելու թույլտվություն ստանալ, սակայն Բրիտանիան, ԱՄՆ-ը և մի շարք այլ պետություններ փորձում են Իսրայելին հետ պահել այս փուլում»,- կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը:
«Եթե Իրանին ներքաշեն պատերազմի մեջ, Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սանձազերծել Հայաստանի դեմ, իսկ Իրանի ուշադրությունն այդ ընթացքում կշեղվի Հարավային Կովկասից, կկրկնվի 44-օրյա պատերազմի սցենարը, որի ընթացքում որևէ երկիր չփորձեց Հայաստանի հետ դաշինքի գնալ՝ նաև մեր արտաքին քաղաքական սխալներից ելնելով»,-նշեց իրանագետը:
Միսակյանի խոսքով՝ Իսրայելի կողմից պատերազմ սկսելու պարագայում Ադրբեջանը պարտավորված կլինի իր ռազմավարական դաշնակցին աջակցություն ցույց տալ:
«Ադրբեջանը պարտավոր է լինելու փոխհատուցել Արցախյան պատերազմի ժամանակ Իսրայելի օգնությունը, Իրանի պարագայում սա կարող է պատրվակ դառնալ Ադրբեջանին հարվածելու և ներքաշելու պատերազմի մեջ, բայց այս փուլում աննշան է Իսրայել-Իրան պատերազմի հավանականությունը»,-հայտարարեց Միսակյանը: