Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ. Իշխան Աղբալյան | Region

Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ. Իշխան Աղբալյան

Ապրիլ 23,2024 15:46

Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերի ղեկավարները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքային խմբի աշխատանքներին, որովհետեւ մենք տեսանք, որ այն, ինչ կատարվում է, շարունակվելու է, կոնկրետ Ոսկեպարում ականազերծման աշխատանքներն արդեն գնում են, էսօր երեւի ավարտին կհասցնեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին Կիրանցում հավաքված քաղաքացիներին ասաց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը:

«Սահամանազատում, սահմանագծում է տեղի ունենալու այդ հատվածում: Մնացած տեղերում, որտեղ վիճելի տարածքներ են, մեզ ասացին, որ դա հետո է լուծում ստանալու: Այսինքն այն եռանկյունիները, որ 10 օր առաջ եկավ ասաց, դրանք մնում են, անկլավը եւս: Դրանք հետագայում  քննարկվող հարցեր են: Հանրաքվեի արդյունքում պետք է որոշվի, որը 90 տոկոսով կախված է լինելու Ադրբեջանից: Եթե Ադրբեջանը չցանկանա հանրաքվե, արդեն դուք էլ եք հասկանում, թե այդ տարածքները ինչ կլինեն: Այսինքն Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ, Որովհետեւ հետեւն էլ է փակվելու, առաջն էլ: Խոսքը Բերքաբերի եռանկյունու եւ գետի աջ ափին գտնվող տարածքի մասին է: Մենք միակողմանի զիջման պատկեր ենք տեսնում, դրա համար հրաժարվում ենք հետագա մասնակցությունից»,-ասաց նա:

news.am

Նորություններ