Խաղաղություն, անփորձանք ծառայություն. օրվա գլխավոր մաղթանքները
Հունվար 22,2024 18:39
Գյումրիում շարունակվում է ձմեռային զորակոչը: Այսօր բանակ են մեկնել նաև մինչ այժմ տարբեր պատճառներով տարկետում ստացածները։
Արդեն 3-րդ տարին է` հարազատները նորակոչիկներին կենտրոնական հավաքակայան են ճանապարհում Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակից։
Ծառայության մեկնելուց առաջ օրհնության կարգ է կատարվել: Այս ավանդույթն անխախտ է արդեն 15 տարի: