Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Ապրիլ 27,2024 22:09
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:
Հենացատկի վարժության եզրափակչում հայ մարմնամարզիկը հավաքել է 14.850 միավոր և հռչակվել Եվրոպայի փոխչեմպիոն։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող էր ճանաչվել Համլետ Մանուկյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել էր Մամիկոն Խաչատրյանը: Երկու մարզիկներն էլ մեդալներ էին նվաճել նժույգթափեր վարժությունում:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
