ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահի հետ հանդիպումը | Region

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահի հետ հանդիպումը

Ապրիլ 29,2024 14:38

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմի հետ հանդիպումը։

Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։  

ՀՀ արտգործնախարարի փոխանցմամբ՝ հանդիպմանն ընդգծվել է տնտեսական և տրանսպորտային կապը և կատարցի պաշտոնյային է ներկայացվել Հայաստանի կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և տևական կայունության հասնելու ջանքերը։

«Գնահատում եմ Կատարի Մաջլիս ալ-Շուրայի խոսնակ Հասան բեն Աբդուլլահ Ալ Ղանիմիի հետ հետաքրքիր զրույցը ՝ Հայաստան-Կատար օրակարգի, արաբական երկրների հետ կապերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների մասին:

Ընդգծելով տնտեսական և տրանսպորտային կապը՝ ներկայացվել է նաև «Խաղաղության խաչմերուկ»-ը և տևական կայունությանն ուղղված ջանքերը»,- նշված է Միրզոյանի գրառման մեջ։

Նորություններ