Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ
Ապրիլ 29,2024 20:25
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին:
Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ՝ նշելով, որ այն ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր, ում աջակցությամբ երկրում իրականացվում են առանցքային բարեփոխումներ:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ՀԲ պաշտոնյային ներկայացրել է կարևորագույն ոլորտների զարգացման Կառավարության տեսլականը, մասնավորապես անդրադարձել է կրթության, առողջապահության, կապիտալի շուկայի ոլորտներում առկա խնդիրներին ու նախատեսվող բարեփոխումներին:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
