ՀՀ ԶՈՒ բժշկական ստորաբաժանումը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» զորավարժությանը | Region

ՀՀ ԶՈՒ բժշկական ստորաբաժանումը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» զորավարժությանը

Մայիս 01,2024 19:05
ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը (շարժական դաշտային հոսպիտալը) 2024 թվականի ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Հանրապետության Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում՝ ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի (NATO Centre of Excellence for Military Medicine) կազմակերպած «Քաջարի մարտիկ-2024» (Vigorous
Warrior 2024) բազմազգ զորավարժությանը մասնակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:
Միջազգային խոշորագույն ռազմաբժշկական միջոցառմանը մասնակցում են 32 երկրի զինված ուժերի ռազմաբժշկական ստորաբաժանումներ և քաղաքացիական 7 կազմակերպություններ։
Միջոցառումը կընթանա մինչև մայիսի 10-ը։
ՀՀ զինված ուժերի բժշկական ստորաբաժանումն այս միջոցառմանը մասնակցում է որպես Դեր 2 դաշտային հոսպիտալ (Role 2MTF)։ Վարժանքների ընթացքում նախատեսվում է անցկացնել նաև շարժական ռազմաբժշկական միավորի` ՆԱՏՕ-ի չափորոշիչներով բժշկական գնահատման հերթական փուլը։

Նորություններ