Փաշինյանը պատերազմով վախեցնում է, որպեսզի պահպանի իր աթոռը, ուրիշ ոչ մի մոտիվացիա չունի. ԱԺ պատգամավոր | Region

Փաշինյանը պատերազմով վախեցնում է, որպեսզի պահպանի իր աթոռը, ուրիշ ոչ մի մոտիվացիա չունի. ԱԺ պատգամավոր

Մայիս 06,2024 21:35

«Տավուշից սկսված շարժումը պայքար է մղում մեր երկրի ազգային անվտանգութան, տարածքային ամբողջականության համար»,– REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Հայաստանի Հանրապետության սահմանների փոփոխությունները պետք է տեղի ունենան հանրաքվեի միջոցով, ոչ երբեք որևէ մեկի որոշմամբ կամ գյուղացիների հետ խորհրդակցության արդյունքում, չի կարող որևէ մեկը միանձնյա որոշել՝ որն է Հայաստանի պետական սահմանը: Որևէ փաստական հիմք, որևէ քարտեզ չեն ներկայացնում, թե ինչի հիման վրա են պնդում, որ այն, ինչ պատրաստվում են հանձնել Ադրբեջանին, Հայաստանինը չէ»,-նշեց պատգամավորը:

«Մարդիկ ունեն սեփականության վկայականներ այդ տարածքներում, որոնք հիմա պատրաստվում են հանձնել, սեփականության վկայականը տրված է ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի կողմից, այսինքն՝ կոմիտեն հանցագործություն է գործե՞լ, որ սեփականության վկայական է տվել: Նիկոլ Փաշինյանը պատերազմով վախեցնում է, որպեսզի պահպանի իր աթոռը, ուրիշ ոչ մի մոտիվացիա չունի»,-կարծիք հայտնեց Թագուհի Թովմասյանը:

Նորություններ