Ընտանիքում 4 սերունդ է ապրում, որոնք տեսել են Արցախյան բոլոր պատերազմները
Դեկտեմբեր 28,2023 08:26
Արցախից բռնի տեղահանված Առուշանյանների բազմանդամ ընտանիքը Գյումրիում է հաստատվել: Ժամանակավոր, թե՝ մշտական, դեռ հստակ չգիտեն, ասում են՝ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյո՞ք բարձր վարձատրվող աշխատանք կգտնեն Գյումրիում, կամ կառավարությունը 6 ամսից հետո կշարունակի՞ բնակարանի վարձակալության և կոմունալ վճարների համար հատկացվող գումարների տրամադրումը:
10 անձով են բնակվում Առուշանյանները, դժվարություններով լի մի ամբողջ կյանք են թողել անցյալում, ապագան էլ կապում են Արցախ վերադարձի հետ: Այս ընտանիքում 4 սերունդ է ապրում, նրանք տեսել են Արցախյան բոլոր պատերազմները: