Ինչպե՞ս գերեվարվեց Մելսը. սպասման եւ անորոշության օրերը Բաքվում | Region

Ինչպե՞ս գերեվարվեց Մելսը. սպասման եւ անորոշության օրերը Բաքվում

Փետրվար 20,2022 12:18

Կյանքը պատերազմից առաջ և հետոյի բաժանվեց այն ընտանիքների համար, որոնց հարազատները Բաքվի բանտերում հայտնվեցին և ռազմագերիներ դարձան: Նրանցից մեկն էլ Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ Մելս Ամբարդարյանն էր:

Ագրարային համալսարանի ուսանողը կամավոր էր մեկնել ռազմաճակատ, մարտական առաջադրանքներ կատարել,իսկ զինադադարից հետո՝ գերեվարվել: Բաքվի բանտում անցկացրած ծանր օրերը տղան ընթերցանությամբ է լցրել,համաշխարհային գրականություն կարդացել: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի մորը գրած նամակներում նաև ընթերցած գրքերն է քննարկել: Մելսը 4 ամիս առաջ է տուն վերադարձել, իրենց գյուղի 6 ռազմագերիներից միայն մեկն է հիմա մնացել Բաքվում:

Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում դեռ պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված մոտ չորս տասնյակ հայ:

Նորություններ