Վերջին օրն եմ դուրս եկել Ստեփանակերտից. 4 պատերազմի մասնակից կնոջ պատմությունը | Region

Վերջին օրն եմ դուրս եկել Ստեփանակերտից. 4 պատերազմի մասնակից կնոջ պատմությունը

Հոկտեմբեր 05,2023 18:31

Տանյա Առստամյանը 1992թ.-ից մինչեւ 2023թ.-ը ծառայել է Պաշտպանության բանակի շարքերում, մասնակցել է 4 պատերազմի, մարտական հերթապահություններ է իրականացրել: ԳԱԼԱ-ի հետ զրույցում տիկին Տանյան կիսվեց իր պատմությամբ. երիտասարդ տարիքում կորցրել է 2 երեխաներին, Շուշիի ազատագրման ժամանակ զոհվել են 2 եղբայրները, եւ նա իր ամբողջ կյանքը նվիրել է զինվորներին, բանակին:

Երբեւէ չէր կարող պատկերացնել, որ մի օր լքելու է հարազատ Ասկերանը, Ստեփանակերտը՝բռնելով գաղթի ճամփան, անգամ վատ երազում չէր ցանկանա տեսնել հայաթափված Արցախը:

Տանյա Առստամյանը հյուրընկալվել է Գյումրիում, շատ է սիրել քաղաքը, մարդկանց, սակայն, ինչպես ինքն է նշում, չի կորցնում հույսը, ապրում է տունդարձի երազանքով:

Նորություններ