Գյումրու «Վառեմ-մարեմ»-ի շենքի փլուզումները շարունակվում են
Հուլիս 28,2024 15:59
Գյումրու՝ պատմամշակութային արժեք ներկայացնող «Վառեմ-մարեմ»-ի շենքի ներսի հատվածում այսօր փլուզում է տեղի ունեցել:
Ականատեսները REGIONSTV-ի հետ զրույցում նշեցին՝ ինչ-որ բան է փլուզվել ներսի հատվածից, փոշի է բարձրացել, պատերը երեկվա անձրևից հետո խխմել են, և դրանցից մեկն այսօր փլվել է. սա հաճախակի երևույթ է, և իրենից վտանգ է ներկայացնում անցորդների և զբոսաշրջիկների համար:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, այնտեղ է գտնվում նաև ՆԳՆ ՓԾ մեքենան:
Դեպքը տեղի է ունեցել ժամը 13:15-ի սահմաններում:
Պարզվել է, որ Աճեմյան 2 հասցեում գտնվող «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է, իսկ շինության ներսում՝ երկրորդ հարկում, փլուզվել է մեկ կիսաքանդ միջնապատ:
Ելենա Ավետիսյան