Վայք համայնքի բնակավայրերի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները
Վայոց ձորի Վայք համայնքը ձևավորվել է 2021թ.-ին և ներառում է 16 բնակավայր։
Համայնքում հիմնականում հողագործությամբ են զբաղվում, և գյուղացիները օգտվում են համայնքի մեքենատրանսպորտային պարկից:
Վայք համայնքի մեքենատրանսպորտային պարկի տնօրեն Թաթուլ Վարդանյանի խոսքով՝ իրենց ավտոպարկը չի հասցնում բավարարել բոլոր բնակավայրերի կարիքները։
Համայնքում անասնագլխաքանակը կտրուկ նվազել է, քանի որ, բնակիչների խոսքով, ձեռք չի տալիս պահել մանր և խոշոր եղջերավորներ։
Ըստ Դավիթ Հովակիմյանի՝ մի քանի տարի առաջ տարածվեց բրուցելիոզ հիվանդությունը, որը գյուղացիների աշխատանքը «ջուրը գցեց», շատերը մորթեցին, ազատվեցին անասուններից, որից հետո տարեցտարի անասնապահությունն անկում գրանցեց:
Վայք համանքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի խոսքով՝ համայնքը փորձում է աջակցել գյուղացիներին, թեթևացնել նրանց խնդիրները։ Գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու համար տեղադրվել են հակակարկտային կայաններ, փորձում են բարելավել տրանսպորտի վիճակը:
Կարապետ Կարապետյան