Գյումրի քաղաքի մի շարք հասցեներում և հարակից բնակավայրերում գազ չի լինի
Գյումրի ԳԲԿ-ն սնող DN200 կողմնատար գազատարի վրա վթարային իրավիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 10:15-ից մինչև օգոստոսի 14-ը ժամը 21:00-ն դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի` Խ.Հայրիկ, Շարա-Տալյան, Գ.Նժդեհի, Ա.Մանուկյան, Շիրակացու, Իսահակյան, Վ.Սարգսյան, Սայաթ-Նովայի, Աբովյան, Ռուստավելու, Տիգրան Մեծի, Խորենացու փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների, Անի, Արագած, Շերամ, Մուշ-1, Մուշ-2, Նոր Առափի թաղամասերի (ամբողջությամբ), Ախուրյան համայնքի` Կամո, Շիրակ, Հացիկ, Մայիսյան, Քեթի, Հովունի, Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս բնակավայրերի, Ամասիա համայնքի՝ Մեղրաշատ, Ողջի, Ամասիա, Բանդիվան բնակավայրերի, Աշոցք համայնքի՝ Կրասար, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Աշոցք, Բավրա բնակավայրերի գազասպառողների, «Էլիտ Արման» ՍՊԸ-ի, «Մհեր Զարգարյան» ՍՊԸ-ի, «Արմգազ» ՍՊԸ-ի, «Զաք գրուպ» ՍՊԸ-ի, «Ա.Մանուկյան» Ա/Ձ-ի, «ՎաԱրդ» ՍՊԸ-ի, «Ռուստամ Սարգսյան» Ա/Ձ-ի, «Համակա» ՍՊԸ-ի, «Նիկա-Կաթրին» ՍՊԸ-ի, «Գևորգ Չախոյան» Ա/Ձ-ի, «Գյումրի Հաց» ՍՊԸ-ի, «Գրիգոր Գաբրիելյան» Ա/Ձ-ի, «Շախ Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների, «Ախուրյան Կոպշին» ՍՊԸ-ի, «Լենտեկս» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից