«Մենք մեր լեռների պես ամուր ենք». Գորիսի համայնքապետը՝ դատական նիստից հետո
Սեպտեմբեր 03,2024 17:46
«Ես հրաժարական չեմ տալու, ինձ ժողովուրդն է ընտրել: Ես եղել եմ կալանքում և ժողովուրդը մոտ 70 տոկոս վստահության քվե է տվել»:
Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում քննվում էր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ազատազրկելու՝ Պրոբացիայի ծառայության պահանջը: Դատական նիստը հետաձգվել է:
Գորիսի համայնքապետի մասին կարծիքներ են հայտնել նրա համաքաղաքացիները: Տեսանյութը՝ առանց մեկնաբանության: