1 մլրդ 925 մլն դրամ կտրամադրվի մարզպետների աշխատակազմերին սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար
Սուբվենցիոն ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 մլրդ 925 մլն դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Գումարը կհատկացվի 16 համայնքների 25 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը:
Վարչապետը ներկայացրել է այդ սուբվենցիոն ծրագրերը: Արարատի մարզ՝ Վեդի համայնքի Վեդի քաղաքային, Եղեգնավան, Լուսառատ և Ուրցաձոր բնակավայրերի փողոցների գազաֆիկացում, Արմավիր համայնքի Արաքս բնակավայրի մանկապարտեզի գույքի և սարքավորումների ձեռքբերում, Արաքս բնակավայրում պոմպակայանի կառուցում, Բաղրամյան համայնքի Տալվորիկ բնակավայրի Գևորգ Չաուշի փողոցի ասֆալտապատում:
Գեղարքունիքի մարզ՝ Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում խելացի ոռոգման համակարգի կառուցում, Դպրաբակ, Այգուտ, Գետիկ, Մարտունի, Կալավան, Բարեպատ Շողակաթ բնակավայրերի փողոցների, Դրախտիկ Շողակաթ խաչմերուկի ու Ճամբարակ բնակավայրի Թումանյան փողոցի լուսավորության ցանցերի կառուցման աշխատանքներ, Ճամբարակ բնակավայրի Բաղրամյան փողոցից դեպի Պ. Սևակ փողոց տանող ճանապարհ-անցուղու, Տ. Մեծ 6 և 8, Պ. Սևակ 12 բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում, Վարդենիս համայնքի Մաքենիս բնակավայրում ոռոգման ջրագծերի կառուցում/վերակառուցում, Վարդենիսի Բանդեր թաղամասի կոյուղագծի և դրենաժային համակարգի կառուցում:
Լոռու մարզ՝ Տաշիր համայնքի Տաշիր, Սարատովկա, Լեռնահովիտ, Մեծավան, Ձորամուտ, Գոգավան, Պաղաղբյուր, Կաթնառատ, Ապավեն, Արծնի բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և արդիականացում՝ նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով, Բլագոդարնոյե և Ապավեն բնակավայրերի գազիֆիկացում, Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի բնակավայրի ֆուտբոլային դաշտի վերակառուցում, Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի 3-րդ փողոցի շարունակելի հատվածի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ:
Շիրակի մարզ՝ Ախուրյան համայնքի Լեռնուտ բնակավայրի մանկապարտեզի տարածքի բարեկարգում, ջեռուցման համակարգի տեղադրում, Առափի բնակավայրի գազիֆիկացման աշխատանքներ, Արթիկ համայնքի Գեղանիստ, Հոռոմ, Հայրենյաց և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում: Սյունիքի մարզ՝ Կապան համայնքի Կապան բնակավայրի թիվ 9 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքի վերակառուցում և տարածքի բարեկարգում, Գորիս համայնքի Գորիս բնակավայրի Թումանյան փողոցի կապիտալ նորոգում, Գորիս համայնքի Պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգում:
Տավուշի մարզ՝ Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի ճանապարհի հիմնանորոգում, Այգեհովիտ բնակավայրի ճանապարհների և բակերի հիմնանորոգում՝ ասֆալտապատմամբ, Իջևան բնակավայրի Մետաղագործների փողոցի ջրամբարից սեփական տներ տանող հատվածի ջրահեռացման համակարգի և կոյուղագծերի կառուցում, ջրամատակարարման համակարգի արդիականացում, Կիրանց, Բերքաբեր և Աճարկուտ բնակավայրերի գազիֆիկացում, Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում ջրագծի կառուցում:
ՀՀ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն