Գյուղ` առանց հողագործության. վարելահողեր չունեցող Քարագլուխը | Region

Գյուղ` առանց հողագործության. վարելահողեր չունեցող Քարագլուխը

Սեպտեմբեր 17,2024 19:00

Եղեգիս խոշորացված համայնքի կազմում գտնվող Քարագլուխ գյուղը Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորից հեռու է 21 կմ, խոշորացված համայնքի կենտրոն Շատինից՝ 9 կմ: Համեմատաբար խոշոր բնակավայրերին մոտ գտնվելը Քարագլուխ գյուղի բնակիչների կյանքում շատ բան չի փոխել: 3 կողմից սարերով շրջապատված գյուղում ամենուրեք ժայռեր են:

Մարդիկ այստեղ ապրում  են՝ զբաղվելով միայն անասնապահությամբ:Բայց դա էլ այսօր արդեն շատերի հիմնական զբաղմունքը չէ: Ժամանակին այստեղ արտադրական ձեռնարկություն է եղել, որտեղ էլ հիմնականում աշխատել են վարելահողեր չունեցող գյուղի բնակիչները: Անկախությունից հետո, երբ փակվեց ձեռնարկությունը, սկսվեցին բնակիչների խնդիրները:

Նորություններ