Լոռիում եւ Տավուշում ջրհեղեղից տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցումը սկսվում է․ կառավարությունը ՏԿԵՆ-ին գումար հատկացրեց | Region

Լոռիում եւ Տավուշում ջրհեղեղից տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցումը սկսվում է․ կառավարությունը ՏԿԵՆ-ին գումար հատկացրեց

Սեպտեմբեր 19,2024 15:57

Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման համար կառավարությունը  վերաբաշխում է կատարել պետբյուջեում և գումար հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հանրապետական հանձնաժողովն ամփոփել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները։

Ըստ այդմ՝  Տավուշի մարզպետի աշխատակազմին անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցել՝ 31,240․7 հազ․ դրամ՝ 30 տրանսպորտային միջոցի համար, իսկ Լոռու մարզպետի աշխատակազմին 91,139․4 հազ․ դրամ՝ 161 տրանսպորտային միջոցի համար։

Նորություններ