«Ենթադրում եմ՝ ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու, և ուզում են այդ սցենարում արհեստական բոնուսներով իշխանություն ձևավորել»․ Իոաննիսյան | Region

«Ենթադրում եմ՝ ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու, և ուզում են այդ սցենարում արհեստական բոնուսներով իշխանություն ձևավորել»․ Իոաննիսյան

Սեպտեմբեր 19,2024 17:42

Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդը շարունակել է քննարկել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը:

Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարությունը։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ վարչապետի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու, ինչին խորհրդի անդամները դեմ չեն արտահայտվել: Նախարարի խոսքով՝ այժմ սակայն փորձ է արվում առանձին մեկ հոդված փոփոխելու, որը հակասում է արձանագրված տրամաբանությանը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ ցանկություն կա կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումից հրաժարվելու, սակայն այն պետք է անել ամբողջ Սահմանադրությունը ախտորոշելուց հետո:

Խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջը վերացնելու առաջարկին:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձայների մեծամասնությամբ մերժել է Դանիել Իոաննիսյանի կողմից ներկայացված հայեցակարգային առաջարկության եղանակով փոփոխության իրականացման առաջարկը:

Խորհրդի մեծամասնությունը դեմ է քվեարկել նաև «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու» հարցի առանձնացմանը ամբողջ ռեֆորմից 2026թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ և ԱԺ միջոցով համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկին:

Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այս որոշմանը։
Նա գրել է․«ՔՊ-ն որոշեց 2026 թվականի ԱԺ ընտրություններն անել Բենիտո Մուսոլինիի հորինած և Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ Սահմանադրություն բերած՝ կայուն մեծամասնության երաշխավորման մեխանիզմով:

Ենթադրում եմ, որ ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու, և ուզում են այդ սցենարում արհեստական բոնուսներով իշխանություն ձևավորել (պահել):

Ընդ որում, զավեշտալին այն է, որ ով-ով, բայց ՔՊ-ում պետք է շատ լավ պատկերացնեին, որ խորհրդարանի լեգիտիմությունը ավելի կարևոր է, քան մանդատների քանակը… 2017 թվականին ՀՀԿ-ն ուներ մանդատների քանակ և Ս.Սարգսյանին ընտրեց վարչապետ, բայց լեգիտիմության բացակայության պատճառով դա բերեց քաղաքական ճգնաժամի, ու Սարգսյանն այդ պաշտոնին 6 օր մնաց:

 

Լուսանկարները՝ արդարադատության նախարարության ֆեյսբուքի էջից

Նորություններ