Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սեպտեմբեր 20,2024 08:30
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 20-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ն առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ի ցերեկը ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 20-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։