Անձնագիր ունեցող գյուղն ու Երկրորդ Երուսաղեմը
Սեպտեմբեր 21,2024 21:00
Մարտիրոսը Վայոց ձորի մարզի միակ գյուղն է, որն ունի սեփական անձնագիրը: Բնակավայրի հիմնադրման ստույգ տարեթիվը և հիմնադրողների անունները պահպանվել են։ Արձանագրությունը զետեղված է 1283 թ.-ին պատրաստված գրանիտե խաչքարի վրա, որը գտնվում է գյուղամիջի մեծ աղբյուրի մոտ:
Պատմամշակութային մեծ արժեք ունի հին եկեղեցու տեղում կառուցված եկեղեցական համալիրը։ 19-րդ դարի վարպետները շինարարության մեջ օգտագործել են նաև հին եկեղեցու բեկորներն ու խաչքարերը։ Եկեղեցու մուտքի դռան վերևի մասում մեծ տառերով փորագրված է «Յիսուս Քիրստոսի Սբ. Վկայարան Երկրորդ Երուսաղեմ»։ Հարավային պատին պահպանվել է արևային ժամացույցը։ 1980-ականներին այն վերակառուցվել է։
Մանրամասները ներկայացնում է Վայքի տարածաշրջանի հուշարձանների պահպանության համակարգող Համլետ Եղիազարյանը: