Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:
Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները.
Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Արտակ Դաշյան – «Նոա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան – «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Լուկաս Սելարայան – «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ժիրայր Շաղոյան – «Դեբրեցեն» (Հունգարիա)
Այսօր՝ Fastex Պրեմիեր լիգայի իրենց թիմերի հանդիպումներից հետո, հավաքին կմիանան Հենրի Ավագյանը և Էրիկ Սիմոնյանը, իսկ վաղը՝ Արամ Խամոյանը:
Հոկտեմբերի 7-ին հավաքականի ճամբար կժամանեն հրավիրված մյուս բոլոր ֆուտբոլիստները՝ Անդրե Չալըշըրը, Նաիր Թիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը, Էդուարդ Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Էդգար Սևիկյանը, Արթուր Միրանյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը: