Մեծամորում հաստատվել է Արցախից բռնի տեղահանված 397 ընտանիք | Region

Մեծամորում հաստատվել է Արցախից բռնի տեղահանված 397 ընտանիք

Դեկտեմբեր 09,2023 19:44

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում Արցախից բռնի տեղահանվածների հաշվառումը սկսվել է սեպտեմբերի 27-ից: Մեծամորի համայնքապետարանի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Մարուշ Հակոբյանի տեղեկացմամբ՝ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը աշխատել է 24 ժամյա ռեժիմով՝ կազմակերպելով արցախցիների ընդունելությունը: Առաջին օրերին շուրջ 420 ընտանիք է տեղակայվել Մեծամորի բնակարաններում, հյուրանոցի շենքում և շրջակա գյուղերում: Այս պահին համայնքում բնակվում է տեղահանված 397 ընտանիք՝ 1610 մարդ:

Նորություններ