Մահացել է Ֆեթուլլահ Գյուլենը | Region

Մահացել է Ֆեթուլլահ Գյուլենը

Հոկտեմբեր 21,2024 10:32

Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից կողմից հետապնդվող, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է:

Այս մասին հայտարարություն է տարածվել Գյուլենին պատկանող «Herkül» կայքի «X»-ի օգտահաշվում:

«X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ 83 տարեկան Գյուլենը մահացել է հոկտեմբերի 20-ին հիվանդանոցում:

Լուրը հաստատել է նաև Գյուլենի զարմիկը:

Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է  2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։ Թուրքական կողմն արդեն երկար տարիներ է ինչ ԱՄՆ-ից պահանջում է, որ Գյուլենը արտահանձնվի, սակայն Վաշինգտոնը չի բավարարել այդ պահանջը մինչ օրս։

Գյուլենը մեղադրվում է նաև Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» ղեկավարը լինելու մեջ և վերջինիս նկատմամբ այդ հատկաիշներով դատական գործ կա հարուցված:

 

Աղբյուր`  ermenihaber.amtwitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button

Նորություններ