Արցախից բռնի տեղահանված և Արմավիրի մարզում հաստատված անձանց թիվը գերազանցում է 9.500-ը: Նրանց լիարժեք ինտեգրման համար դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ: Արցախի մեր հայրենակիցները բախվում են տարբեր խնդիրների, որոնցից առաջնայինները թերևս բնակարանայինն է և զբաղվածության ապահովումը:
Արմավիրում ևս խնդիրները նույնն են, և դա գիտակցում են նաև տեղաբնակները: Ինչպե՞ս են նրանք հյուրընկալել տեղահանված մեր հայրենակիցներին, ի՞նչ տեսակետներ ունեն Արցախում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և ի՞նչ ակնկալիքներ ունեն իշխանություններից:
Արմավիրցիների դիտարկումները՝ առանց մեկնաբանության: