Ոռոգման ջրի խնդիր, կարկուտ, ցրտահարություն… Շիրակում շատերը հրաժարվել են վարուցանքից | Region

Ոռոգման ջրի խնդիր, կարկուտ, ցրտահարություն… Շիրակում շատերը հրաժարվել են վարուցանքից

Հունիս 23,2022 17:47

Շիրակի մարզում ամեն տարի տասնյակ հազարավոր տոննաներով բերքի կորուստ է լինում ոռոգման ջրի բացակայության կամ պակասի պատճառով:

Ավելի քան 58.000 հա վարելահող մարզում անջրդի է, ոռոգման ցանցեր չկան, ցանում են անձրևի հույսով: Իսկ այնտեղ, որտեղ համակարգը կա, մաշված է, ջրակորուստներն էլ հսկայական են՝ ավելի քան 70 տոկոսի հասնող: Հաճախակի են նաև դեպքերը, երբ ոռոգման ջուրը ցանքատարածություններ չի հասնում ոչ համակարգված կառավարման պատճառով:

Անցած տարվա երաշտն ու ոռոգման ջրի սակավությունը հանգեցրեցին բերքի հսկայական  կորստի:

Վարուցանքից շատերն այս տարի հրաժարվել են, ցանքատարածքներն էլ անցած տարվանից քիչ են:

ԳԱԼԱ հեռուստաընկերության անդրադարձը:

Նորություններ