Արցախցիները վարձով բնակարան չեն գտնում. Գորիսում կան հյուրանոցներում ապրող ընտանիքներ | Region

Արցախցիները վարձով բնակարան չեն գտնում. Գորիսում կան հյուրանոցներում ապրող ընտանիքներ

Դեկտեմբեր 21,2023 18:33

Աիդա Աղասյանը երեք երեխաների հետ ապրում է Գորիսի Մթնաձոր հյուրանոցի սենյակներից մեկում: Երեխաներից երկուսը ուսանող են: Սենյակի համար վճարում է 120.000 դրամ:

Եւս երկու ամիս կկարողանան մնալ այստեղ, հետո ազատելու են հյուրանոցը: Որտեղ են ապրելու, դեռ չգիտի: Չի կարողանում ոչ աշխատանք գտնել, ոչ վարձով բնակարան: Բնակարանների գներն աճել են:

Գնալով ամեն ինչ ավելի է բարդանում: Պետության աջակցությամբ կացարանի հարցն անգամ չեն կարողանալու լուծել: Այսպիսի տասը ընտանիք է ապրում Մթնաձորում:

Մինա հյուրանոցում եւս ապրում են արցախցիներ, հիմնականում խոցելի խմբեր: Հյուրանոցին չեն վճարում:

Ալլա Ավանեսովան երկու որդիների հետ է ապրում այստեղ: Բնակարան գտնել դեռ չի հաջողվել: Պետական աակցությունից օգտվել են, բայց թոշակ դեռ չի կարողացել ստանալ:

Որոշել է, որ փախստականի կարգավիճակ վերցնել այն ակնկալիքով, որ հնարավոր կլինի վերադառնալ Արցախ:

Փախստականի կարգավիճակ կստանա նաեւ Ստեփանակերտից տեղահանված Վալերի Միրզոյանը:    Կրկին ակնկալիքը վերադառնալու հավանականությունն է:

 

Նորություններ