Պետք է ուժեղ լինենք, որովհետեւ խնդիր ունենք, հողեր ունենք կորցրած. Առուշ Առուշանյան | Region

Պետք է ուժեղ լինենք, որովհետեւ խնդիր ունենք, հողեր ունենք կորցրած. Առուշ Առուշանյան

Դեկտեմբեր 21,2023 18:42

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, խոսելով 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցածի մասին, ասում է՝ Եղեռնի ականտես ենք եղել: «100 տարի անց նորից մեր աչքերով տեսանք, թե ինչպես թշնամին օկուպացրեց մեր պատմական հայրենիքը՝ Արցախ աշխարհը: Ինչ վերաբերվում է Գորիսի ընդունելությանը, մենք պարտավոր էինք մեր քույրերին եւ եղբայրներին ընդունել պատշաճ մակարդակի»: Առուշանյանի խոսքերով, այժմ Սյունիքում իրականացվում են բնակարանաշինական ծրագրեր: Եթե ոչինչ չխանգարի, մինչեւ 2024 թվականի ավարտը, արցախցի 100 ընտանիքի կհատկացվի բնակարան:

Նորություններ