Ծանրամարտի երիտասարդական ԱԱ․ Նարեկ Մկրտչյանի արդյունքը
Մայիս 03,2025 10:32
Հայաստանի ծանրամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականների անդամները շարունակում են ելույթները Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում։
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ, տղամարդկանց 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը ավարտեց ելույթները մրցաշարում։
Մկրտչյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց համապատասխանաբար 145 կգ, 149 կգ և 153 կգ։ Այս վարժությունում Նարեկը գրավեց 4-րդ հորիզոնականը։
Հրում վարժությունում Մկրտչյանն անհաջող մասնակցություն ունեցավ, ինչի հետևանքով երկամարտի արդյունք չունի։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
