22 անշարժ գույք, ավելի քան 20 մլրդ դրամ․ ինչ է դատախազությունը պահանջում բռնագանձել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից | Region

22 անշարժ գույք, ավելի քան 20 մլրդ դրամ․ ինչ է դատախազությունը պահանջում բռնագանձել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից

Մայիս 12,2025 12:05

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում ներկայացրեց, թե դատախազությունն ինչ է պահանջում բռնագանձել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով։

Ըստ Վարդապետյանի՝ ՀՀ գլխավոր դատախազությունը Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է բռնագանձել՝

  • 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք,
  • ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր,
  • ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ,
  • 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձնանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և մի շարք այլ ընկերություններ),
  • ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք,
  • 2 տրանսպորտային միջոց,
  • ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ,
  • ավելի քան 20 մլրդ դրամ։

Սա, ինչպես ասաց դատախազը, դատարանում գտնվող հայցագինն է։

 

 

Նորություններ