Բելուջիստանի առաջնորդը հռչակում է Պակիստանից անկախություն և հայտարարում Բելուջիստանի Հանրապետության մասին | Region

Բելուջիստանի առաջնորդը հռչակում է Պակիստանից անկախություն և հայտարարում Բելուջիստանի Հանրապետության մասին

Մայիս 15,2025 16:45

Բելուջիստանի առաջնորդ Միր Յար Բալոխը հռչակել է Բելուջիստանի Հանրապետություն և անկախություն Պակիստանից՝ հղում անելով տասնամյակներ շարունակ մարդու իրավունքների խախտումներին։

Հնդակական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բելուջստանի առաջնորդը Բելուջիստանը հռչակել է Պակիստանից անկախ՝ կոչ անելով Հնդկաստանին և միջազգային հանրությանը ճանաչել տարածաշրջանի ինքնորոշման իրավունքը՝ պետական ​​ճնշման և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ երկարատև մեղադրանքների ֆոնին։

Բելուջիստանի առաջնորդը կոչ է անում Հնդկաստանի և համաշխարհային աջակցությանը։

Հնդկաստանի և Պակիստանի միջև այս տարվա ապրիլից պատերազմական գործողությունները  վերսկսվելուց հետո Բելուջիստանի ազատագրական բանակն ակտիվացել էր։

REGIONSTV-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանը հայտնել էր․«․․․ Հնդկաստանի կողմից Պակիստանը բաժանելու «մեղմ միջոցներ» ձեռնարկելու հեռանկարը, ինչպես Բանգլադեշը մի ժամանակ անկախություն ձեռք բերեց Պակիստանից, իրատեսական է: Վերջին օրերին Բելուջիստանի ազատագրական բանակը, որը ձգտում է ստեղծել Բելուջիստանի անկախ պետություն, նույնպես ակտիվացել է: Կարծում եմ, որ ինչ-որ պահի Հնդկաստանը կսկսի աջակցել այս և նմանատիպ շարժումները, ինչը կարող է հանգեցնել նոր պետությունների ստեղծմանը»։

Նորություններ