Բռնի տեղահանված և Տավուշում վերաբնակեցված Միխայելյանների ընտանիքում տղա է ծնվել
Փետրվար 16,2024 17:17
Փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրում վերաբնակեցված Միխայելյանների ընտանիքում տղա է ծնվել։
Փոքրիկը լույս աշխարհ է եկել Իջևանի բժշկական կենտրոնում՝ 3,500 կգ քաշով, 50 սմ հասակով։ Նորածին Վրույր Միխայելյանը ընտանիքի երրորդ զավակն է։ Ավագ երեխաները աղջիկներ են։
Տավուշի մարզպետի աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ այսօր այցելել են բժշկական կենտրոն, շնորհավորել նորածնի մայրիկին՝ Արեգա Միխայելյանին, երեխայի ծննդյան կապակցությամբ, փոքրիկին մաղթել առողջ կյանք, խաղաղ ու անհոգ մանկություն։
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024