Արտագնա աշխատանքի մեկնողների բողոքի ակցիան Շիրակի մարզպետարանի դիմաց
Փետրվար 24,2024 18:00
Գյումրիում՝ Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց, բողոքի ակցիա են անցկացրել ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողները։ Նրանց խոսքով՝ առնվազն տարօրինակ է ՀՀ-ում եկամտային հարկ վճարելու որոշումը, քանի որ ստացվում է՝ իրենք կրկնակի հարկման են ենթարկվում:
«Ռուսաստանում մեր իրավունքներն ինչո՞վ է պաշտպանում Նիկոլ Փաշինյանը, որ հիմա ուզում է փող գանձել: Մի բան էլ կառավարությունը պետք է ուրախ լինի, որ դրսում աշխատում ենք, մեր ընտանիքները պահում եւ այդ գումարը ծախսում ենք մեր հայրենիքում»,-ընդգծում էին շիրակցի «խոպանչիները»։
Նշենք, որ ՊԵԿ-ը, մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը, ձեռնպահ կմնա հարկային վարչարարություն իրականացնելուց` ներառյալ արգելադրում, գանձումներ և այլն:
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024