Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց | Region

Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց

Փետրվար 25,2024 19:01

Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի առաջատար, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց հաղթողի կոչումը:

Հենացատկի վարժության եզրափակիչում Դավթյանը հավասարը չունեցավ՝ վաստակելով 15,050 միավոր:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Արթուր Դավթյանը ոսկե մեդալակիր էր դարձել 14,933 միավորով:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից Կոտբուսում բրոնզե մեդալակիր է դարձել Վահագն Դավթյանը: Օղակների վարժության եզրափակիչում Դավթյանը վաստակել է 14.600 միավոր:

Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի հավաքականի օլիմպիական ուղեգիր ունի Արթուր Դավթյանը, որը նվաճել է 2023 թվականի աշխարհի առաջնությունում բազմամարտում:

Նորություններ