ՄԱԿ-ը պաշտոնապես արձանագրեց, որ Գազայում սով է, 514 հազար պաղեստինցի տառապում է սովից

Գազայում համատարած սով է. այս մասին պաշտոնապես արձանագրել է ՄԱԿ-ը: Միջազգային այս կառույցի մարդասիրական օգնության ղեկավարը հաստատել է՝ սնունդը չի հասնում պաղեստինյան տարածք՝ «Իսրայելի կողմից համակարգված խոչընդոտների պատճառով»։
ՄԱԿ-ի այսօրվա զեկույցում նշվում է, որ 22 ամիս տևած անդադար հակամարտությունից հետո Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ բախվում է աղետալի պայմանների՝ սով, աղքատություն, մահ։
Սովի համաշխարհային մոնիթորինգի կենտրոնը հայտարարել է, որ Գազա քաղաքը և շրջակա տարածքները պաշտոնապես տառապում են սովից, և այն, հավանաբար, կտարածվի։
Նրանք հույս են հայտնել, որ այս գնահատականը կուժեղացնի ճնշումը Իսրայելի վրա՝ պաղեստինյան անկլավին ավելի շատ օգնություն թույլատրելու համար։
Ինտեգրված պարենային անվտանգության փուլերի դասակարգման համակարգի համաձայն՝ 514,000 մարդ՝ Գազայում պաղեստինցիների գրեթե մեկ քառորդը, սովի մեջ է, սեպտեմբերի վերջին այդ թիվը կհասնի 641,000-ի։
Սա առաջին դեպքն է, երբ միջազգային կառույցները Աֆրիկայից դուրս պաշտոնապես սով են արձանագրում։
Իսրայելի արտգործնախարարությունը հերքում է ՄԱԿ-ին, արձագանքելով ՄԱԿ-ի զեկույցին, Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Գազայում սով չկա», զեկույցը «հիմնված է «Համաս»-ի ստերի վրա»: