Իրանում զինված հարձակման հետևանքով 5 ոստիկան է մահացել
Օգոստոս 22,2025 17:12
Այսօր Իրանի Իրանշահր քաղաքի ծայրամասում գտնվող Դամանի անցակետում ոստիկանական պարեկային ստորաբաժանումների վրա, ըստ իրանական լրատվամիջոցների, «ահաբեկիչները զինված հարձակում են գործել», որի հետևանքով զոհվել է ոստիկանության հինգ աշխատակից։
Mehr-ի փոխանցմամբ՝ զինված հարձակումից հետո «հանցագործները փախել են դեպքի վայրից»։
Պաշտոնական լրատվամիջոցների տվյալներով՝ այս ահաբեկչական գործողության հեղինակներին բացահայտելու և հետապնդելու գործողությունը ներառվել է անվտանգության և իրավապահ մարմինների օրակարգում։
Իրանշահրը քաղաք է, որը գտնվում է Սիստան և Բելուջիստան նահանգում, այս նահանգի մայրաքաղաք Զահեդանից 337 կիլոմետր հեռավորության վրա։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
