Սպերցյանը դժգոհ է․ հայտնի է դարձել, թե ինչու Գալիցկին թույլ չի տվել խաղացողին գնալ Սաութհեմփթոն
Օգոստոս 22,2025 22:05

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագան մնում է անորոշ։
Ըստ Telegram-ի «Insides from Karp» ալիքի՝ Սպերցյանը դժգոհ է, որ «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին թույլ չի տվել իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»՝ չնայած չեմպիոնական տիտղոսից հետո բաց թողնելու խոստմանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Գալիցկին դեմ է եղել տեղափոխությանը, քանի որ «Սաութհեմփթոնը» թոփ ակումբ չի համարում։ Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Կրասնոդարը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հենց ֆուտբոլիստն է կայացրել անգլիական ակումբ չտեղափոխվելու որոշումը։