Հայաստանի եղանակը մեզ մի փոքր զարմացրեց․ Օլիմպիայի գլխավոր մարզիչ | Region

Հայաստանի եղանակը մեզ մի փոքր զարմացրեց․ Օլիմպիայի գլխավոր մարզիչ

Օգոստոս 28,2025 10:42

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Նոան» պատասխան խաղում կընդունի Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»։

«Օլիմպիայի» գլխավոր մարզիչ Էրվին վան դե Լոյը գնահատել է իր թիմի հնարավորություններն առաջիկա խաղում։

«Եղանակը մեզ մի փոքր զարմացրեց։ Քամին ուժեղ է, մարզադաշտը՝ համեմատաբար փոքր, և մենք պետք է հարմարվենք։ Սովորական պայմաններ չեն, բայց դրանք կարող են նույնիսկ օգնել մեզ։ Քանի որ հաշվի մեջ հետ ենք, պետք է ավելի շատ ռիսկի դիմենք։

Առաջին խաղում, հատկապես պաշտպանությունում, շատ սխալներ թույլ տվեցինք։ Վաղը պետք է դրանք ուղղենք, և ես հավատում եմ, որ դա մեզ կհաջողվի»,- վան դե Լոյի խոսքն է մեջբերում «Օլիմպիայի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Նոան» հաղթել է 4:1 հաշվով։

armsport.am

Նորություններ