Բաքվի դատարանում ներկայացվել են Բակո Սահակյանի և Դավիթ Բաբայանի ցուցմունքները | Region

Բաքվի դատարանում ներկայացվել են Բակո Սահակյանի և Դավիթ Բաբայանի ցուցմունքները

Օգոստոս 30,2025 14:32

Բաքվի ռազմական դատարանում երեկ շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ գերեվարված անձանց նկատմամբ շինծու դատական նիստը։

Առանց միջազգային իրավապաշտպանների, առանց միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների ու դիտորդներ ներկայության Բաքվի դատարանում ընթացող այս դատական նիստում ներկայացվել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։

Ադրբեջանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքում նշել է, որ 1993-1995 թվականներին  Պաշտպանության բանակում աշխատել է որպես նյութատեխնիկական մատակարարման շտաբի պետ, մասնակցել է զինված ուժերի անմիջական մատակարարման ապահովմանը մինչև 1994 թվականի մայիսը։

Ըստ ցուցմունքի՝ 2015-2020 թվականներին Շուշա քաղաքում գտնվող S-300 հրթիռային համակարգը մատակարարվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։

Սահակյանի ցուցմունքում նշվում է, որ «ընդհանուր առմամբ, 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ և հետո ժամանակահատվածներում զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի և անձնակազմի մատակարարումը իրականացվել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից՝ այս երկրի պետական ​​բյուջեի հաշվին»։

Ապա ներկայացվել է նաև Դավիթ Բաբայանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները։ Դավիթ Բաբայանն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, իր ցուցմունքում նշել է, որ զենքը և զինամթերքը մատակարարվել են միայն Հայաստանից՝ պաշտպանության նախարարության միջոցով,  Արցախի ֆինանսավորման աղբյուրը, նույնպես միայն Հայաստանն էր։

Նշվում է, որ Արցախի հիդրոէլեկտրակայաններից ստացված էներգիան, ինչպես նաև հացահատիկը և ալկոհոլային խմիչքները վաճառվել են Հայաստանին։ Բացի այդ, ալկոհոլային խմիչքները Հայաստանի միջոցով արտահանվել են բազմաթիվ արտասահմանյան երկրներ։

Ըստ նույն աղբյուրի, իբր թե Բաբայանն իր ցուցմունքում ասել է, որ տարածքների ականազերծումը սկսվել է 1994 թվականին և իրականացվել է «Պաշտպանության նախարարության» կողմից։ Սակայն նա չգիտի, թե կոնկրետ ով է տվել հրամանը և վերահսկել դա։ Նա նշել է, որ այսպես կոչված ռեժիմի «բանակը» իր գործունեությունն իրականացրել է Հայաստանի զինված ուժերի հետ լիարժեք ինտեգրված։

Դատարանում հայտարարված քրեական գործի նյութերի համաձայն՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, հետագա ժամանակահատվածներում, լինելով նախագահի ներկայացուցիչ, 2021 թվականի հունվարի 4-ին Բաբայանը, առցանց տեղեկատվական ռեսուրսներում հանդես է եկել «Ադրբեջանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ՝ բացահայտ հայտարարելով՝ մենք երբեք չենք լինի Ադրբեջանի մաս։ Մենք չենք կարող միասին ապրել մեկ պետության մեջ։ Սա անհնար է։ Մենք դատապարտված ենք ապրել կողք կողքի, որպես հարևաններ, այլ ելք չկա։ Բայց ես չեմ տեսնում որևէ հնարավորություն՝ ապրելու ադրբեջանցիների հետ մեկ պետության շրջանակներում, որպես ադրբեջանական պետության մաս, քանի որ նման իրավիճակում Արցախը պարզապես գոյություն չի ունենա»։

Մեկ այլ հայ գերավարված Գարիկ Մարտիրոսյանի պաշտպանի մասնակցությունը գործըթնացի դադարեցվել է՝ նրա ներկայացրած միջնորդության հիմա վրա, փաստաբանը որպես պատճա նշել է առողջական վիճակը։  Մեկ այլ փաստաբան էլ՝ Նազրին Մամեդլին, ընտանեկան հանգամանքների պատճառով չի կարողանա մասնակցել դատական ​​նիստերին, և այդ կապակցությամբ նա դիմել է դատարան՝ այս քրեական գործին մասնակցությունը դադարեցնելու միջնորդությամբ։

 

 

Նորություններ