Սևանա լճի մակարդակը իջել է | Region

Սևանա լճի մակարդակը իջել է

Սեպտեմբեր 01,2025 21:45

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 25-31-ը․

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (31.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 13 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.483 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 31-ը ներառյալ՝ 101.217 մլն.մ³:

Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի օգոստոսի 25-31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 9.271 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից օգոստոսի 31-ը ներառյալ՝ 157.084 մլն.մ³:

Նորություններ