Լուկաս Սելարայանը միացել է Հայաստանի հավաքականի մարզական ճամբարին

Արգենտինական «Աթլետիկո Բելգրանոյի» հարձակվող Լուկաս Սելարայանը միացել է Հայաստանի հավաքականի մարզական ճամբարին, հաղորդում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Նախորդ օրը ազգային թիմին էին միացել նաեւ Նաիր Թիկնիզյանը, Տիգրան Բարսեղյանն ու Վահան Բիչախչյանը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։
Դարպասապահներ
Հենրի Ավագյան – «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Նաիր Թիկնիզյան – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Ալբերտ Խաչումյան – «Արարատ»
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան – «Որարտու»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Վահան Բիչախչյան – «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արտակ Դաշյան – «Նոա»
Էդգար Սևիկյան – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Հովհաննես Հարությունյան – «Նոա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Դանիել Աղբալյան – «Փյունիկ»
Ուգոչուկվու Քրիստուս Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»
Հարձակվողներ
Լուկաս Սելարայան – «Աթլետիկո Բելգրանո» (Արգենտինա)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)
Ազգային հավաքականի մարզչական շտաբը
Եղիշե Մելիքյան – Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
Ստեփան Դեմիրճյան – Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ։
Աղվան Այվազյան – Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի օգնական։
Ռոման Մոնարյով – Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի օգնական։
Խավիեր Մինյանո – Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ։
Սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին։
Սեպտեմբերի 9-ին ազգային թիմը կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին։