Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սեպտեմբեր 06,2025 08:30
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 16-19 մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38°C (2017թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7°C (2013թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23°C
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
