Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Սեպտեմբեր 09,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Սեպտեմբերի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 10-ի և 12-ի կեսօրից հետո, 11-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-11-ն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։

Հհ 08.09

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի  9-10-ը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19 մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ:

Երևան 08.09

Երևան քաղաքի սեպտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    37.6°C (2007թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         6.3°C (1970թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    22.3°C

Նորություններ