Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սեպտեմբեր 13,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 13-14-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ կարճատև անձրև։ Սեպտեմբերի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի սեպտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 34.4°C (1986թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.4°C (1962թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21°C