ՖԻՖԱ-ն որոշել է հաջորդ մրցաշրջանից սկսած փոխել հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային խաղային օրացույցի ժամկետները։ Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների դադարները կմիավորվեն ու կվերածվեն մեկ ընդմիջման՝ երեքշաբաթյա ժամկետով։ Այս մասին հայտնում է ElDesmarque-ը։
ՖԻՖԱ-ն փոխում է կանոնները․ ֆուտբոլում միջազգային դադարների նոր ձևաչափ կկիրառվի
Սեպտեմբեր 13,2025 13:15
Այս փոփոխության արդյունքում 2026 թվականի առաջին միջազգային դադարը կկայանա սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 6-ը։ Այն կտևի 16 օր, և յուրաքանչյուր հավաքական այդ ընթացքում կանցկացնի առավելագույնը չորս խաղ՝ ներկայիս երկուսի փոխարեն։
Նոյեմբերյան դադարը կպահպանվի ներկայիս ձևաչափով՝ 9 օր (2026 թվականի նոյեմբերի 9–17-ը), որի ընթացքում յուրաքանչյուր թիմ կանցկացնի երկու խաղ։ Նույնը կգործի նաև 2027 թվականի մարտին նախատեսված դադարի դեպքում։
Նշվում է, որ ձևաչափը հաստատվել է մինչև 2030 թվականը և կգործի արդեն հաջորդ տարվանից։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
