Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Սեպտեմբեր 14,2025 09:30

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 14-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ կարճատև անձրև։ Սեպտեմբերի 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-17 մ/վ արագությամբ։

Սեպտեմբերի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

1

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։

2

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նորություններ