Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, 10 քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն
Սեպտեմբեր 14,2025 10:38

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19։58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն-Դաշտադեմ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 10 քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։