World Challenge Cup․ Համլետ Մանուկյան՝ արծաթե մեդալակիր
Սեպտեմբեր 15,2025 16:03
Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Համլետ Մանուկյանը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր։
Մանուկյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում վաստակել է 14.800 միավոր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Այս վարժության հաղթող է ճանաչվել Ղազախստանի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 18-ամյա մարզիկը մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կկրի նրա ազգանունը՝ «Մանուկյան»։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
