Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Սեպտեմբեր 17,2025 08:30

Սեպտեմբերի 17-ին, 18-ի երեկոյան, 19-ի գիշերը, 20-21-ն առանձին շրջաններում, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-17 մ/վ արագությամբ, հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 17-ին, 18-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։

Նորություններ