Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի քառակի չեմպիոն
Սեպտեմբեր 17,2025 21:38

Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունում, մինչև 80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սարգիս Ստեփանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն։
«Սա արդեն իմ չորրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է, և իմ մարզական ուղու ընթացքում ես նաև դարձել եմ հնգակի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել եմ Աշխարհի գավաթը։
Շնորհակալ եմ բոլորին աջակցության և վստահության համար։ Այս հաղթանակը պատկանում է նաև ձեզ»,- գրել է Սարգիս Ստեփանյանը՝ սոցցանցի իր էջում։